Չինական Տյանցզինում պայթյունի զոհերի մարմիններ են գտնվել
Չինական Տյանցզին նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 163-ի: Փրկարարները գտել են եւս երեք հոգու մարմին: 10 մարդ համարվում է անհետ կորած: Տուժել է մոտ 800 հոգի:
Հիշեցնենք՝ քիմիկատների պահեստում հզոր պայթյուններ էին գրանցվել օգոստոսի12-ին: Պահեստում նաեւ հրդեհ էր բռնկվել, որը մարելու ընթացքում 96 հրշեջներ եւ 11 ոստիկաններ զոհվեցին: