Չինական Տյանցզինում պայթյունի զոհերի թիվը հասել է 112-ի
Չինական Տյանցզին քաղաքում ուժգին պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 112-ի, տուժել է ավելի քան 700 մարդ: 95 մարդ համարվում է անհետ կորած, այդ թվում՝ 85 հրշեջ:
Մտավախություն կա, որ առաջիկա օրերին զոհերի թիվը զգալիորեն կավելանա: Աղետի գոտուց 3 կմ հեռավորության վրա գտնվող բնակիչները տարհանվել են՝ թունավոր նյութերի տարածման պատճառով: