Նուբարաշեն վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնք
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի հետ համագործակցության ծրագրի շրջանակում Նուբարաշեն վարչական շրջանի կոմունալ տնտեսության, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կարգավորման, ինչպես նաև առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինների աշխատակիցների պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին հերթական անգամ այցելել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնք:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նշված ոլորտներում համագործակցության և փորձի փոխանակմանն առնչվող որոշակի ծրագրեր:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]