Համագործակցություն Նուբարաշեն վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի միջև
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի հետ համագործակցության ծրագրի շրջանակում Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատվիրակությունը վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանի գլխավորությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնք: Նուբարաշեն վարչական շրջանի և համայնքի ղեկավարի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել քննարկում` տարբեր ոլորտներում փոխգործակցություն ծավալելու վերաբերյալ:
Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից հանձնվել են նվերներ: