«Flydubai» ավիաընկերությունը հայտարարել է ցանցային զեղչ` Երևան-Դուբայ եւ մի շարք այլ ուղղություններով
Արաբական ընկերությունը Երևանի ուղևորներին անակնկալ է մատուցել. «Flydubai» ավիաընկերությունն այսօր հայտարարել է ցանցային զեղչ` հաճախորդներին առաջարկելով Երեւան-Դուբայ եւ մի շարք այլ ուղղություններով բիզնես եւ էկոնոմ-կարգի տոմսեր՝ 30% զեղչով:
Զեղչը տարածվում է բոլոր այն տոմսերի վրա, որոնք կամրագրվեն մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 20-ը` 2015 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2016 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհորդելու համար:
«Boeing 737-800 Next-Generation49» ժամանակակից ինքնաթիռներից բաղկացած իր շարժակազմով Flydubai-ն իրականացնում է շաբաթական 1600 չվերթ ավելի քան 90 ուղղություններով աշխարհի 45 երկրներում:
Ավիաընկերության ընդարձակ թռիչքային ցանցն ընդգրկում է Պարսից Ծոցի, Մերձավոր Արեւելքի, Աֆրիկայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի և Հնդկաստանի բազմաթիվ երկրներ: