Լատվիայի վարչապետը հրաժարվել է ռուսերեն խոսել լրագրողների հետ
Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրաույուման որոշել է լրագրողներին ռուսերեն լեզվով այլևս հարցազրույց չտալ: Այս մասին հայտնել է վարչապետի մամլո խոսնակ Այվա Ռոզենբերգը` Baltkom ռադիոկայանի եթերում:
Նա հիմնավորել է վարչապետի որոշումը ռուսաց լեզվի վատ իմացությամբ:
«Նա երկար է մտածում ռուսերեն խոսելուց առաջ, իսկ ռուսաց լեզու ուսուցանելու համար Լայմդոտա Ստրաույուման պարզապես ժամանակ չունի»,- հայտնել է մամլո խոսնակը: