Լատվիայի նախագահին արգելում են լրագրողների հետ խոսել ռուսերեն
Լատվիայի նոր նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը լատվիական ԶԼՄ-ների հետ հանդիպումների ժամանակ պետք է խոսի բացառապես լատվերեն, հայտարարել է Պետական լեզվի հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրեյ Վեյսբերսը:
Նրա խոսքով, հանձնաժողովի հին կազմը կարծում է, որ այլ լեզուների օգտագործումը անընդունելի է: Միաժամանակ հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ հանձնաժողովի նոր կազմը, ամենայն հավանականությամբ, ևս նման որոշում կկայացնի: Ինքը՝ Լատվիայի նախագահ Վեյոնիսը ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի լատվիախոս և ռուսալեզու հանրությունների միջև խնդիրներ չկան:
Նորընտիր նախագահը նաև ասել էր, որ լեզվի հարցով երկրում որևէ փոփոխություն չի կատարվի. միակ պետական լեզուն կմնա լատվերենը: