Արտակ Օսեյան. Խաղի ելքը որոշվեց մի քանի դրվագներում
ՀՖՖ Տեխիկական կենտրոնի` Ֆուտբոլի ակադեմիայի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի հետխաղային մամուլի ասուլիսը: Հիշեցնենք, որ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի երիտասարդական հավաքականը 2:3 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/08/64299/]պարտվեց[/url] Ռումինիայի հավաքականին:
[b] - Հավաքականն ակտիվ սկսեց հանդիպումը, բայց հետո թուլացրեց տեմպը: Ինչո՞վ էր դա պայմանավորված:
[/b]
- Մենք իրոք ակտիվ էինք սկսել: Թուլացնելու պատճառը մրցակցի խաղն էր: Զգոնության պակասի պատճառով զիջեցինք նախաձեռնությունը: Մրցակիցն անհատական վարպետության շնորհիվ բացեց խաղի հաշիվը: Ընդունած գոլից հետո մեր խաղում խառնաշփոթ առաջացավ: Կարծում եմ՝ երկրորդ խաղակեսում զգոնությունը բարձր էր, բավականին հագեցած ֆուտբոլ խաղացինք: Մի քանի դրվագներն արդյունքի առումով որոշիչ եղան:
[b] - Եզրային հարձակվողները եզրերով փոփոխվում էին. դա Ձեր հրահա՞նգն էր:
[/b]
- Այո, մենք էինք հրահանգել: Եթե դրա կարիքը լիներ, խաղացողները պետք է փոխվեին եզրերով:
[b] - Նորեկների բացակայությունն ինչո՞վ էր պայմանավորված:
[/b]
- Ցավոք սրտի, փաստաթղթային խնդիրներ կան, հուսով ենք, որ հաջորդ հավաքին նրանք կմիանան մեզ:
[b] - 1:3 հաշվի ժամանակ, երբ կորցնելու ոչինչ չկար, հարձակվողի փոխարեն հարձակվող դուրս բերեցիք:
[/b]
- Եթե նկատեցիք, նախքան դա, մենք հենակետայինի փոխարեն առաջ քաշված կիսապաշտպան էինք խաղադաշտ մտցրել, արդեն ռիսկի էինք դիմել: Ամեն դեպքում, փոխարինումները վերջում արդյունք տվեցին:
[b] - Որոշ դիրքերում զգացվում էր, որ ֆուտբոլիստները ֆիզիկական առումով ամբողջապես պատրաստ չեն:
[/b]
- Այո, մենք ունենք այդպիսի խնդիր, քանի որ որոշ ֆուտբոլիստներ պրակտիկա չունեն ու նման բարձր մակարդակի խաղերում դա զգացնել է տալիս: Դա ավելի շատ ակումբների խնդիրն է, հավաքականում մենք պարզապես ժամանակ չունենք դրա վրա աշխատելու, կենտրոնանում ենք տակտիկական գործողությունների և հոգեբանության վրա: