Brabus-ը գաղտնազերծել է ամենահզոր G-wagen-ը. ֆոտոշարք, տեսանյութ
Brabus ընկերությունը որոշել է ժամանակից շուտ գաղտնազերծել G63 850 Widestar լիցքավորված ամենագնացը, որը հիմնված է սերիական արտադրության Mercedes G63 AMG մոդելի վրա և որոշ մանրամասներ է ներկայացրել համացանցում:
Բացի եզակի դիզայնից և չափազանց շքեղ հարդարանքից, մեքենան համալրվել է նաև ամենահզոր շարժիչով, որը միայն կարող էր առաջարկել գերմանական Brabus թյուները:
Զարմանալի չէ, որ արդյունքում 2,5 տոննա քաշով ամենագնացը այժմ ունի սպորտային մեքենայի դինամիկա, քանի որ 100 կմ/ժ արգության հասնում է ընդամենը 4,0 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը հասցնում 260 կմ/ժ-ի:
Լայնամասշտաբ արդիականացման արդյունքում 5,5լ ծավալով տուրբո շարժիչի ծավալը մեծացել է մինչև 5,9լ:
G63 850 Widestar ամենագնացը հենվում է 23 դյույմանոց անվասկավառակների վրա, ինչը կատարելապես լրացնում է նրա ագրեսիվ տեսքը:
Շքեղ հարդարված սրահում հայտնվել է 15,6 դյույմանոց մոնիտոր, անլար ինտերնետ և կոմպակտ սառնարան:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը և տեսանյութը: