Թուրքիայի բանակը ներխուժել է Իրաք
Թուրքիայի ցամաքային զորքերը ներխուժել են Իրաք: Հատուկ նշանակության 2 գումարտակ կարճաժամկետ գործողություն է իրականացնում Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ:
Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Թուրքիայի իշխանությունների փոխանցմամբ, զորքերը Իրաքի սահմանը հատել են զինյալներին ձերբակալելու համար, ովքեր [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/08/64239/]մասնակից էին[/url] սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած պայթյունին, որին զոհ էր գնացել 16 զինվոր: