ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյան. Կեցցե՜ս, Արթուր
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջով շնորհավորել է Արթուր Ալեքսանյանին՝ Լաս Վեգասում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում աշխարհի կրկնակի [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/08/64210/]չեմպիոն դառնալու[/url] առթիվ:
«Շնորհավորում եմ բոլորիս ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանի փայլուն ելույթների և, իհարկե, աշխարհի չեմպիոնության իր կոչումը պահպանելու կապակցությամբ: Հետևելով նրա բոլոր մենամարտերին, կրկին անգամ համոզվեցի, որ ըմբշամարտի հայկական դպրոցը լավագույններից մեկն է, իսկ Արթուրը մեկ անգամ ևս ապացուցեց, որ հավասարը չունի աշխարհում: Նրա հաղթանակը օլիմպիական չեմպիոն Ղասեմ Ռեզայի նկատմամբ համարում եմ հատկանշական և հավատով սպասում Արթուրի օլիմպիական ոսկե մեդալին:
Կեցցե'ս Արթուր ջան, մենք հպարտանում ենք քեզնով», գրել է նախարարը: