211652_close_icon

Մենք կպատասխանենք ցանկացած երկրի կողմից եկող ցանկացած հարձակման․ ՀՀ-ում Իրանի դեսպան

views-count568 դիտում article-date 14:31 14-01-2026
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի ցանկացած հարձակման, անկախ նրանից, թե որ երկրից է այն առաջացել։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։

Նա զգուշացրել է, որ նման արկածախնդրությունը «տարածաշրջանային հետևանքներ կունենա, քանի որ Իրանը Վենեսուելա չէ»։

Դեսպանը հայտնել է, որ անկարգություններ իրականացրած անձինք եղել են Իրանից։ Նա հավելել է, որ նրանց առաջնորդները համապատասխան պատրաստություն են անցել Մոսադում և վերադարձել։

«Նրանցից շատերը ձերբակալված են և տալիս են խոստովանական ցուցմունքներ։ Բոլոր տվյալները պետք է մշակվեն՝ գործողությունների մասշտաբները հասկանալու համար»,- եզրափակել է Շիրգոլամին։

Նմանատիպ նյութեր