Դավութօղլուն խոստացել է հաշվեհարդար տեսնել քրդերի հետ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոստացել է հաշվեհարդար տեսնել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների հետ: Վարչապետի նման հայտարարությանը նախորդել էր քրդերի կազմակերպած պայթյունը, որին զոհ դարձավ 16 թուրք զինվորական:
Դա վերջին տարիներին ամենաարյունալի հարձակումն էր քրդերի կողմից, որին ի պատասխան Թուրքիան օդային հարվածներ հասցրեց նրանց դիրքերին:
Կողմերի միջեւ հրադադարը խախտվել էր հուլիսին: