Ֆրանսուա Օլանդը ներգաղթյալներին ապաստանելու համար բնակարան չունի
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ չի կարող ներգաղթյալներին ապաստան տալ իր տանը:
«Ցավոք, այսօրվա դրությամբ ես չունեմ մեկ այլ ազատ բնակարան: Ողջունում եմ ներգաղթյալներին օգնելու նման նախաձեռնությունները, սակայն դա յուրաքանչյուրի ընտրության հարցն է»,-ասել է Օլանդը: Նա նաեւ նշել է, որ առաջիկա երկու տարում Ֆրանսիան նախատեսում է ընդունել 24 հազար ներգաղթյալի:
Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի վարչապետն իր առանձնատունը տրամադրել է ներգաղթյալներին՝ որպես ժամանակավոր ապաստարան:


