Ներգաղթյալների հոսքը կփոխի Գերմանիան. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներգաղթյալների հոսքն աննախադեպ է անվանել՝ նշելով, որ այն լուրջ փոփոխությունների կհանգեցնի Գերմանիանում: Նա հայտնել է, որ երկիրը կարագացնի ապաստարանների տրամադրման գործընթացը եւ կավելացնի ներգաղթյալների օգնության միջոցները:
Մերկելն ընդգծել է, որ Գերմանիան միայնակ չի կարող լուծել խնդիրը եւ ԵՄ անդամ մյուս երկրներին կոչ է արել համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Նշենք, որ Գերմանիանում կկառուցվեն փախստականների ճամբարներ՝ նախատեսված մոտ 150 հազար մարդու համար: