Հունգարիայի վարչապետն ԵՄ-ին առաջարկում է գումար հատկացնել Թուրքիային՝ փախստակաների հարցը լուծելու համար
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի Թուրքիային, որպեսզի նա կարողանա հոգալ փախստականների կարիքները, հաղորդում է Reuters-ը:
Նաև նաև նշել է, որ դեռ վաղ է քննարկել ԵՄ անդամ պետությունների միջև փախստականների տեղաբաշխման քվոտան, քանի որ առաջնահերթ խնդիր է արտաքին սահմանների ամրապնդումը:
Սեպտեմբերի 5-ին և 6-ին Հունգարիայում և Չեխիայում փախստականների հետ կապված իրավիճակի սրման պատճառով Ավստրիայի և Գերմանիայի իշխանությունները որոշում կայացրին իրենց տարածք թողնել ախստականերին: