Խորվաթիան փախստակաների հսկայական հոսքի պատճառով փակել է Սերբիայի հետ բոլոր սահմանային անցակետերը
Խորվաթիայի ոստիկանությունը փակել է Սերբիայի հետ բոլոր 7 անցակետերը, հաղորդում է Reuters-ը:
Ոստիկանությունը այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում նշցած է, որ այդկերպ Խորվաթիան փորձում է սահմանափակել Սերբիայից փախստականների հսկայական հոսքը:
ԱՎելի վաղ Խորվաթիայի ՆԳ նախարար Ռանկո Օստոիչը հայտարարել էր, որ երկիրը փակելու է բոլոր անցակետերը Սերբիայի հետ, եթե ևս մոտ 8 հազար փախստականներ հայտնվեն իրենց տարածքում:
Նա նշել է, որ Խորվաթիան հետաքրքրված նրանով, որպեսզի լինի այն երկիրը, որտեղ գաղթականները պետք է փնտրեն այն, ինչը կարող են ստանալ այլ երկրներում, որտեղ ներկա պահին գտնվում են: