6168 դիտում
09:29 07-09-2015
43-ամյա ազատամարտիկի ու հարևանի հարաբերությունները լարվել են տան տանիքի պատճառով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի 25 ա տան բնակիչ, Արցախյան պատերազմի մասնակից, 43-ամյա Գևորգ Գևորգյանի հարևանը իր տան շինարարական աշխատանքների ժամանակ վնասել է ազատամարտիկի տան տանիքը եւ խոստացել է վերանորոգել, բայց խոստումը չի կատարել։ Այս մասին այսօր՝ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գ. Գևորգյանը։
Նա նշեց, որ այդ տանը ապրում է 2 երեխաների և տարեց ծնողների հետ:
«Արդեն 15 օր է` իմ հարևանությամբ գտնվող թիվ 25 տանը կատարվում են շինարարական աշխատանքներ, վնասել են իմ տան տանիքը, ինչի հետևանքով անձրևաջուրը լցվել է տուն և ներսում խոնավություն է: Այդ հարևանս՝ Մամիկոնը, երբ սկսեց տունը մեծացնելու շինարարական աշխատանքները, վնասեց տանիքս։ Ավելին՝ կատարել են ոչ մասնագիտական շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ջուրը լցվել է տանիքի տակ, այնուհետև` բնակարան: Երբ ասում ենք` բերեք, ես էլ մասնակցեմ, իրար հետ նորմալ իմ տանիքը վերանորոգենք, ասում են` գնա ստեղից, վիրավորում են ինձ, ասում են` մենք կանենք և մինչև հիմա անում են»,-մանրամասնեց Գ. Գևորգյանը։
Ավելացրեց, որ իր պահանջն է, որպեսզի կամ որակյալ ձևով իր տան տանիքը վերանորոգեն կամ էլ հատկացնեն գումար՝ որպես վնասի փոխհատուցում, որպեսզի ինքը վերանորոգի:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի շուրջ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+