Սենեգալում բժշկական օդանավ է անհետ կորել
Բժշկական օդանավը, որի մեջ գտնվել է 7 մարդ, Բուրկինա-Ֆասոյից դուրս գալուց հետո անհետ կորել է Սենեգալի արևմտյան հատվածում: Senegalair օդանավը ուղղվել է դեպի Դաքար: Սենեգալի քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալներով, օդանավը ռադարներին չի երևացել երեկ գիշերը Սենեգալից 118 կմ դեպի արևմուտք հատվածում:
Սենեգալի ռազմաօդային ուժերը որոնողական աշխատանքներ են իրականացնում: Ուղևորների թվում եղել է մեկ հիվանդ Ֆրանսիայից: