Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Սենեգալում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 28-30 կայցելի Սենեգալ։ Այս մասին[b][color=#CC0000] SHAMSHYAN.co[/color][/b]m-ը տեղեկացավ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: