Քրդերի հերթական հարձակումը՝ Թուրքիայում. ոստիկաններ են սպանվել
                        Թուրքիայի Դիարբեքիր նահանգում ոստիկանական ավտոմեքենայի վրա  հարձակման հետեւանքով սպանվել է երկու, վիրավորվել՝ մի քանի ոստիկան: Իշխանությունների խոսքով՝ հարձակումը կազմակերպել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները: 
Թուրք-քրդական բախումները սրվեցին այն բանից հետո, երբ Թուրքիան միացավ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոալիցիային եւ այդ պատրվակով սկսեց հարվածել քրդերի դիրքերին, ինչի հետեւանքով հարյուրավոր զինյալներ զոհվեցին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

