Իրաքի քրդերի անփութության հետեւանքով կանադացի է սպանվել
                        Իրաքում սպանվել է կանադացի զինծառայող Էնդրյու Ջոզեֆ Դոյրոնը: Հաղորդվում է, որ քուրդ զինյալները կանադացի զինծառայողներին շփոթել են հակառակորդի հետ եւ կրակ բացել, ինչի հետեանքով էլ սպանվել է զինծառայողը: 
Եւս 3 կանադացի վիրավորվել է: Քրդերը կրակ են բացել, երբ կանադացիները հերթական այցն են կատարել դիրքեր՝ տեղի զինվորականների հետ զինավարժություններ անցկացնելու նպատակով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

