Մոսկվայի կենտրոնում հրդեհ է բռնկվել
Մոսկվայի կենտրոնում` Կուրսկի երկաթուղային կայարանի մոտ, կիրակի առավոտյան հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատները և մեկուսացրել ավտոսպասարկման կետի 2-րդ և 3-րդ հարկերում բռնկված հրդեհը, որի տարածքը կազմել է 300 քմ:
Տեղում աշխատում են իրավապահները: