Մոսկվայի «Կասպի» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել
Մոսկվայի «Հյուսիսային Չերտանովո» վարչական շրջանում այսօր` հոկտեմբերի 26-ին, վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել:
Դեպքը տեղի է ունեցել «Կասպի» խոշոր առևտրի կենտրոնի սրահներից մեկում: Դեպքի վայր են ժամանել ՌԴ ԱԻՆ հրշեջ-փրկարարները` 10 մարտական հաշվարկով: Ընդհանուր առմամբ, հրդեհը մարել է անձնակազմի 45 աշխատակից:
Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, քանի որ հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան` ժամը 07:00-ին: