Լուկաշենկոն վերջին պահին փոշմանել է և առաջադրվել նախագահական ընտրություններում
Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջին պահին որոշել է առաջադրվել հոկտեմբերի 11-ին կայանալիք նախագահական ընտրություններում և այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել փաստաթղթերը: Առաջադրվելու համար վերջին ժամկետը մինչև այսօր ժամը 14:00-ն էր, գրում է Интерфакс-ը:
Գործող նախագահի հետ միասին նախագահի պաշտոնի համար ընտրապայքարի են դուրս եկել «Ասա ճիշտը» կոալիցիայի նախագահ Տատյանա Կոռոտկևիչը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Սերգեյ Գայդուկևիչը և Պատրիոտիստական կուսակցության նախագահ Նիկոլայ Ուլախովիչը:
Բոլոր թեկնածուները ԿԸՀ-ին ներկայացրել են անհրաժեշտ ստորագրությունները: Հաջորդ փուլը թեկնածուների գրանցումն է, որը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին: