Ռադովան Չուրչիչ. Հայերը լավ թիմ ունեն, բայց մենք շատ էինք ցանկանում հաղթել
Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռադովան Չուրչիչը մեկնաբանել է Եվրո-2016-ի խմբային մրցաշարում Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/05/63932/]հաղթանակը[/url]՝ 2:0:
«Մենք հայերի երկար փոխանցումների ժամանակ որոշակի խնդիրներ ունեինք միջին գծում: Հայերը ակտիվորեն փոխվում էին դիրքերով: Երկրորդ խաղակեսում մենք դրան արդեն ընտելացանք: Հայերը շատ լավ թիմ ունեն, բայց մենք ցանկանում էինք հաղթել և երեք միավոր վաստակել:
Մենք երեկ նորեկի խաղադաշտ մտցրեցինք և նրանք իրենց հիանալի դրսևորեցին: Դա մեր առավելությունն է լինելու և մենք շարունակելու ենք աշխատել մեր խաղի որակի բարելավվման համար», ասել է Չուրչիչը:


