211652_close_icon
views-count4316 դիտում article-date 14:23 05-09-2015

Ինչպիսին է իրավիճակը ԼՂՀ բնակչության շրջանում վերջին ինտենսիվ կրակոցներից հետո

ԼՂՀ շրջանում հակառակորդը կրակոցների ինտենսիվությունը չի նվազեցրել եւ գրեթե նույն մակարդակի վրա է պահում, բայց բնակչության շրջանում տագնապ չկա։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նա նշեց, որ բնակչության շրջանում խուճապ չկա եւ ամեն բան նորմալ է. «Անհանգստանալու որեւէ կարիք եւ հիմք չկա»: Դ. Բաբայանն ընդգծեց, որ հակառակորդը կրակոցների հիմնական ուղղությունը ընտրել է Տավուշի սահմանամերձ գոտիները։ «Բայց մենք չպետք է տարբերակենք արցախյան եւ ադրբեջանական-հայկական սահմանները, քանի որ դրանք ընդհանուր հայոց պետականության սահմաններն են»,-նշեց նա:

Նմանատիպ նյութեր