17035 դիտում
12:57 20-03-2015
Ինչ իրավիճակ է տիրում ԼՂՀ սահմանին և բնակչության շրջանում. Ադրբեջանի քաղաքական լաչառությունը շարունակվում է. այս գիշեր ևս լարված է անցել
Հակառակորդն այս գիշեր եւս ԼՂՀ սահմանին խախտել է հրադադարի ռեժիմը, սակայն մեծ զարգացումներ տեղի չեն ունեցել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը եւ ավելացրեց, որ բնակչության շրջանում խուճապ չկա:
Հարցին, թե լայնամասշտաբ գործողությունների վերսկսման վտանգ կա, թե ոչ, պատասխանեց. «Լայնամասշտաբ գործողությունների վերսկսման հնարավորություն միշտ էլ կա, սակայն ներկա դրությամբ այդ հավանականությունը չկա: Դրա համար կան մի շարք նախապայմաններ: Կողմերի միջեւ հավասարակշռվածությունը պահպանվում է, եւ երբ հակառակորդը այսպիսի գործողությունների է դիմում, ստանում է համապատասխան պատասխան: Ամեն անգամ փորձում են խոցել, ստուգել՝ թույլ տեղեր ունե՞նք, թե՞ ոչ: Համապատասխան հարվածը ստիպում է նրանց, որ զսպվեն: Ճիշտ է, նրանց քաղաքական լաչառությունը պահպանվում է, սակայն իրավիճակը սթափ են գնահատում: Միջազգային հանրությունը եւս չի ընդունելու ադրբեջանցիների պահելաձեւը: Այս ամենը ցույց է տալիս, որ լայնամասշտաբ գործողությունների վերսկսման հավանականություն, թեեւ կա, բայց ցածր է»:
Միաժամանակ ավելացրեց, որ դա չի նշանակում, որ մենք չպետք է ցանկացած պահի պատրաստ լինենք նման զարգացումների:
Մինչ այդ հայտնել էինք, որ երեկ՝ մարտի 19-ին, լարված իրավիճակ է եղել ԼՂՀ-ի և Ադրբեջանի սահմանին և հայկական կողմը ունի զոհեր: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից էլ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնել էին, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը(1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողներից 4-ը հոսպիտալացվել են, նրանցից 3-ը ժամկետային զինծառայողներ են, իսկ 1-ը՝ սպա: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նա նշել էր, որ 2 զինծառայողների վիճակը ծայրահեղ ծանր է, և այս պահին նրանք տեղափոխման ենթակա չեն, իսկ մյուս 2-ին, որոնց վիճակը ծանր կայուն է գնահատվում, կտեղափոխեն Երեւան:
Նմանատիպ նյութեր
213386 դիտում
22:38 22-12-2019
Նազենի Հովհաննիսյան. Լկտիությունն ու լաչառությունը չպետք է նույնացվեն ազատության հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
3087 դիտում
11:09 28-07-2015
Սահմանին այս գիշեր եւս խաղաղ չի անցել. հայկական կողմը ստիպված է եղել լռեցնել հակառակորդին
15335 դիտում
09:28 14-05-2016
Այս գիշեր շփման գծում լարված է եղել. ԼՂՀ ՊԲ մեկ զինծառայող ծանր վիրավորում է ստացել
Այս բաժնից
865 դիտում
10:31 18-01-2025
Ուկրաինան տեղեկացրել է Կիևին ռուսական զորքերի հասցրած բալսիտիկ հարվածի մասին. կան զոհեր
817 դիտում
22:28 17-01-2025
Համաշխարհային բանկը կանխատեսում է Հայաստանի տնտեսական աճի դանդաղում
793 դիտում
22:15 17-01-2025
Սի Ծինփինը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել են ռազմավարական հաղորդակցության շուրջ