Չիլիում մեր օրերի «Մաուգլիին» են գտել
Չիլիում ոստիկանները գտել են մի երեխայի, որին մեծացրել են թափառող կենդանիները: Արիկա քաղաքում մի կին փողոցում նկատել է մոտ 1.5 տարեկան երեխայի, որին կերակրել է հղի շունը, եւ դիմել ոստիկանություն:
Իրավապահների խոսքով՝ մերօրյա «Մաուգլիին» լքել են ծնողները, նա չափազանց հյուծված է եղել: Ներկայում երեխան հիվանդանոցում է՝ բժիշկների հսկողության ներքո:
Երեխայի մայրը արդեն գտնվել է: Փոքրիկի հետագա ճակատագիրը կորոշվի դատարանում: