Չիլիում գտել են 50 տարի առաջ կործանված ինքնաթիռի մնացորդները
Չիլիական Անդերում լեռնագնացները հայտնաբերել են LAN ընկերության ինքնաթիռի կործանման վայրը: Ինքնաթիռը վթարի էր ենթարկվել 1961 թվականի ապրիլի 3-ին:
Ինքնաթիռի մնացորդները գտնվել են ծովի մակերեւույթից 3200 բարձրության վրա: Լեռնագնացները պատմել են, որ ինքնաթիռի ֆյուզելյաժում եղել են մարդկային ոսկորներ:
Տասնամյակներ առաջ կորած Douglas DC-3 ինքնաթիռում 24 մարդ է եղել: Ողբերգության պատճառն այդպես էլ չի հաստատվել: