ԻՊ-ն Հնդկաստանի մահմեդականների կողմից ճանաչվել է հակաօրինական խմբավորում
                        Հնդկաստանի ավելի քան 1000 մահմեդական առաջնորդներ հանդես են եկել համատեղ կրոնական հռչակագրով, որով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ճանաչում են որպես հակաօրինական կառույց: 
Հռչակագրում ասվում է, որ չնայած անվանումին՝ ԻՊ-ն ոչ մի առնչություն չունի իսլամի հետ եւ վարկաբեկում է այն: 
Նշենք, որ մահմեդականություն դավանող բնակչության քանակով Հնդկաստանն աշխարհում երկրորդ պետությունն է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

