Եգիպտոսում «Համաս»-ն ահաբեկչական խմբավորում է ճանաչվել
                        Եգիպտոսի դատարանը պաղեստինյան «Համաս» շարժումն ահաբեկչական է ճանաչել: Ավելի վաղ դատարանի որոշմամբ շարժման ռազմական ստորաբաժանումներից մեկը՝ «Քասսամի բրիգադ»-ը արգելված էր ճանաչվել: 
Եգիպտոսը խմբավորմանը մեղադրում է  Սինայի թերակղզում իսլամիստների գործունեությանն օժանդակելու համար: 
«Համաս»-ը, որը վերահսկում է Գազայի հատվածը, «Մահմեդական եղբայրներ» շարժման ճյուղավորումներից է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

