Օբաման մեղադրել է ԵՄ-ին` մահմեդականների վատ ինտեգրման համար
                        ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հայտնել է, որ Եվրոպան շատ քիչ ջանքեր է գործադրում՝ մահմեդականներին ինտեգրելու եվրոպական հասարակության մեջ: 
Ըստ նրա, ԱՄՆ-ի ամենամեծ առավերությունն այն է, որ մահմեդական բնակչությունը իրեն զգում է որպես ամերիկացի: Եվրոպայի որոշ հատվածներում այդպիսի բան չկա, և հնարավոր է՝ դա Եվրոպայի ամենամեծ վտանգն է: Մեկնաբանելով  Ֆրանսիայում, Բելգիայում և Գերմանիայում իրավապահների կողմից մի շարք զինյալների ձերբակալությունը՝ նա նաև կոչ է արել լուծել այդ խնդիրը ոչ միայն ուժ գործադրելու եղանակով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

