Մահմեդականների զգացմունքները վիրավորելը խոսքի ազատություն չէ. Հասան Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում, Իրանի մշակութային բարձրագույն խորհրդի ժամանակ հայտարարել է, որ մահմեդականների զգացմունքների վիրավորումը դա խոսքի ազատություն չէ և որ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումը ֆրանսիական շաբաթաթերթում վրդովվեցրել է բոլորին: Նա նաև նշել է, որ դա ողբերգություն է, երբ նման բաները անվանում են խոսքի ազատություն:
Ուրիշներին վիրավորելը և սեփական զգացումներն արտահայտելը խոսքի ազատության հասկացության ներքո ծնում է ծայրահեղականություն և չի նպաստում մահմեդական ժողովրդի և աշխարհի միջև առողջ հարաբերություններին: Միաժամանակ նա քննադատել է բռնության և ահաբեկչության միջոցով կրոնի պաշտպանումը: Նա նշել է , որ մահմեդականների արժանապատվությունը ավելին է, քան բռնության հետևանքով այն պաշտպանելը և իրականացված ահաբեկչական գործողությունները մահմեդական սկզբունքների հետ կապ չունեն:
Ռոհանին նաև շեշտել է, որ Իրանը քննադատում է Charlie Hebdo-ի խմբագրության վրա կատարված հարձակումըև չի ընդունում նման մեթոդները, որ կապ չունեն մահմեդականության հետ: Հակառակը, Իրանը պայքարում է ահաբեկչության դեմ իր երկրում և՛ խոսքով, և՛ գործով, ինչպես նաև օգնում է մյուս երկրներին այդ չարիքի դեմ պայքարում: