Յակուտիայում հրդեհի զոհ են դարձել 1 կին եւ 6 ձի
Յակուտիայում ձիարշավարաններից մեկում բռնված հրդեհի զոհ են դարձել կին-պահակը եւ 6 ձիեր, որոնք թանկ ցեղատեսակի ձիեր էին՝ բուծված ձիասպորտի համար:
Նախնական տվյալներով՝ հրդեհն առաջացել է կրակի հետ անզգույշ վարվելու հետեւանքով: Հստակեցվում է նյութական վնասի չափը: