Պենտագոնը խնդրել է Թուրքիայում բնակվող ամերիկացի զինվորականների հարազատներին հեռանալ այնտեղից
Ամերիկյան ղեկավարությունը դիմել է Թուրքիայում բնակվող իր զինված ուժերի ծառայողների և դիվանագետների հարազատներին, որպեսզի նրանք հեռանան այդ երկրից: Այդ մասին հայտնել է Պետնագոնի մամլո քարտուղար Փիթեր Քուքը:
Քուքը հավելել է, որ Պեմնտագոնը կփոխհատուցի բոլոր ծախսերը: Նա պարզաբանել է, որ խնդրանքը վերաբերում է Ադանա քաղաքում ԱՄՆ հյուպատոսությունում և Ինջիրլիքի ռազմաբազայում բնակվող մոտ 900 ամերիկացիներին:
Որպես պատճառ նշվում է «Իսլամական պետության» դեմ պայքարի ուժեղացումը, սակայն հյուպատոսության աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ չեն լինի: