Սարգիս Հովսեփյան. Իրենց վատ դրսևորած ֆուտբոլիստները հետագայում խաղադաշտ չեն մտնի
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը Եվրո-2016-ի խմբային մրցաշարում Սերբիայից կրած [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/05/63932/]պարտությունից[/url] հետո նշել է, որ մեր թիմը չաձազանց շատ էր սխալներ թույլ տալիս: Բացի այդ, մարզիչը հայտարարել է, որ ազգային հավաքականի կազմը փոփոխությունների է ենթարկելու:
«Մենք հանդիպումը լավ սկսեցինք: Սակայն մրցակիցը կարողացավ մեր պաշտպանությունը կարողացան կոտրել:
Կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը չցուցադրեց իր ֆուտբոլը 90 րոպեի ընթացքում, իսկ դա հաղթանակի համար բավարար չէ:
Մենք մանկական սխալներ էինք թույլ տալիս պաշտպանությունում: Վստահեցնում եմ, որ այն խաղացողները, որոնք վատ խաղացին, ապագայում խաղադաշտ չեն մտնի: