211652_close_icon

Խnւլիգանական վարք դրսևորած ՔՊ պատգամավորները մնում են անպատիժ, իսկ նույն վարքը դրսևորած զինվորի հարազատը հայտնվեց բանտում. Թագուհի Թովմասյան

views-count1069 դիտում article-date 11:39 07-10-2025
Խուլիգանական վարք դրսևորած ՔՊ պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճում ծեծում, հայհոյում են ու մնում անպատիժ, իսկ նույն վարքը դրսևորած զինվորի հարազատը հայտնվեց բանտում: Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ մեկ ամսով կալանավորել են 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորի հորեղբորը՝ ակտիվ պահանջատեր Արսեն Ղուկասյանին։

Մարդը, որ տարիներով պայքարում է արդարության ու ճշմարտության համար, այսօր հայտնվել է բանտում՝ ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած քաշքշուկի համար։

Սա ոչ թե արդարադատություն է, այլ՝ իրապես քաղաքական վենդետա ընդդեմ պահանջատեր քաղաքացու։ Փոխանակ 5 տարի անց անհետ կորածներին որոնեն, լուր տան հարազատներին, բանտարկում են»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր