Առաջիկա ժամերին Ավստրիան պետք է ընդունի 1.5 փախստականների
Ավստրիայում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը հայտնել է, որ պատրաստ է այսօր առաջիկա ժամերին մինչև 1,5 փախստականի ընդունել, հաղորդում է Reuters-ը:
«Մենք կապահովենք նրանց ապաստանով, իսկ տաք սնունդն ու տաք ըմպելիքներն արդեն նրանց են սպասում: Հնարավորությունը կտրվի նաև անվճար բժշկական օգնություն ստանալ, եթե լինի դրա անհրաժեշտությունը»,-հայտնել է ԿԽՄԿ միջազգային ներկայացուցիչ Թոմաս Խորվաթը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Գերմանիան և Ավստրիան համաձայնվել են ընդունել Հունգարիայից հետ դարձրած փախստականներին: Եվրոպական լրագրողների փոխանցմամբ՝ ավստրիական իշխանությունների կայացրած որոշումից հետո հարյուրավոր փախստականներ Բուդապեշտից ավտոբուսներով մեկնել են Ավստրիա: