211652_close_icon
views-count4433 դիտում article-date 01:44 05-09-2015

Եվրո-2016. Հայաստանի հավաքականը նորից հիասթափեցրեց. տեսանյութ

Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի հերթական խաղում Հայաստանի հավաքականը 0:2 հաշվով պարտվեց Սերբիային: Մեծ հաշվով, հանդիպմանն անդրադառնալու կարիք չկա: Մեր հավաքականը չափազանց դժգույն եւ անատամ խաղ ցուցադրեց, եւ թերեւս սա վերջին տարիների ամենաթույլ հանդիպումներից մեկն էր: Հիասթափեցրեց ոչ այնքան պարտությունը, որքան` ցուցադրած խաղը եւ թիմային խաղի բացակայությունը: Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը կորցրեց Եվրո-2016-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու նույնիսկ ամենա-ամենա տեսական հնարավորությունները: Այժմ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 7-ին Երեւանում սեփական հարկի տակ կընդունի Դանիայի հավաքականին: Եվրո-2016, ընտրական մրցաշար Սերբիա – Հայաստան՝ 2:0 Լեւոն Հայրապետյան, 22 (ինքնագոլ), Ադեմ Լյայիչ, 53 Հայաստան. Գեւորգ Կասպարով, Հրայր Մկոյան, Գաել Անդոնյան, Ռոբերտ Արզումանյան, Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան (ավագ), Գեւորգ Ղազարյան (Արտյոմ Սիմոնյան, 83), Արազ Օզբիլիս (Կամո Հովհաննիսյան, 60), Մարկոս Պիզելի (Ռուսլան Կորյան, 65), Յուրա Մովսիսյան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր