211652_close_icon
views-count4688 դիտում article-date 21:47 04-09-2015

Ջաջուռի ոլորաններում մեքենան գլորվել է ձորը. տեսանյութ. ՑԱՅԳ

Ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել Շիրակի մարզում: Ջաջուռի ոլորաններում, Վանաձորից Գյումրի ուղևորվող Կիա Ռիո մակնիշի ռուսական պետհամարանիշերի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Մեքենայում 5 ուղևոր է եղել: Վարորդ Արմեն Կիրակոսյանը, նրա կինն ու ևս մեկ ուղևոր՝ 1948 թվականին ծնված Ասյա Հովհաննիսյանը Ախուրյանի և Գյումրու շտապօգնությունների մեքենաներով տեղափոխվել են "Գյումրի" բժշկական կենտրոն: Մեքենայում գտնված երկու երեխաները տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: "Գյումրի" բժշկական կենտրոն տեղափոխվածներից հոսպիտալացվել է միայն Ասյա Հովհաննիսյանը: Ներկա պահին վերջինս հետազոտվում է: Նախնական ստուգմամբ, տիկնոջ մոտ հայտնաբերվել է աջ բազկի կոտրվածք: Մանրամասներն` [url=http://tsayg.am/mainpage/13480-csi-sssl-l-s-gs.html]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր