Ռոնալդուն յուրաքանչյուր գովազդային թվիտից վաստակում է 230 հազ. դոլար
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բավական լուրջ գումարներ է վաստակում Twitter-ի սոցցանցի իր էջի միջոցով:
Իր էջում յուրաքանչյուր գովազդային թվիտի (գրառման) համար պորտուգալացի ֆուտբոլիստը ստանում է 230 հազ. 366 եվրո: Սա մոտավորապես կազմում է 2000 եվրո՝ յուրաքանչյուր տառի համար:
Համեմատության համար, Ռոնալդուի կոլումբիացի թիմակից Խամես Ռոդրիգեստ յուրաքանչյուր թվիտի դիմաց ստանում է 40 հազ. եվրո, իսկ բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը՝ մոտ 125 հազար:
Նշենք, որ Ռոնալդուի թվիտերի էջին բաժանորդագրված է 37,7 մլն մարդ: «Ռեալում» նրա աշխատավարձը կազմում է տարեկան 21 մլն եվրո: