Հեռավոր Արևելքը Ռուսաստանի զարգացման առանցքային կենտրոնն է. Վ. Պուտին
Հեռավոր Արևելքի զարգացումը հետևողական պատմական ուղղություն է, որն անփոփոխ է մնում, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում այսօր տեղի ունեցած Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում:
Նրա խոսքով՝ հիմնական նպատակը տարածաշրջանի տնտեսության և ենթակառուցվածքների զարգացումն է, ինչպես նաև նոր ձեռնարկությունների հիմնումը և աշխատատեղերի բացումը:
Հիմնական առաջնահերթություններից մեկը Պուտինը անվանեց «հայրենական ներդրողների համար տնտեսական ազատության ընդլայնումը»:
Ֆորումը մեկնարկել է սեպտեմբերի 3-ին: Այն կտևի մինչև սեպտեմբերի 5-ը: