ԵԱՀԿ-ի առաքելությունը Ուկրաինայի արևելքը բաժանելու է 5 պայմանական սեկտորի
                        ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ-ի առաքելությունը Ուկրաինայի արևելքը բաժանելու է 5 պայմանական սեկտորի, որոնց անվտանգությանը կհետևի կազմակերպության մոտ 350 դիտորդ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինը: 
Նրա խոսքերով` Լուգանսկում ու Դոնեցկում գործելու է 90-100-ական դիտորդ, իսկ Կրամատորսկում, Մարիուպոլում ու Անտրացիտում` 50-ական դիտորդ: 
Կելինի խոսքերով` Գերմանիան պատրաստ է ԵԱՀԿ-ի կարիքների համար Ուկրաինա ուղարկել մինչև 10 մարտական անօդաչու թռչող սարք ու 100 հոգանոց անձնակազմ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

