1429 դիտում
15:57 04-09-2015
ՌԴ քաղաքներից մեկում «Եհովայի վկաների» գրականությունը ճանաչվել է ծայրահեղական
ՌԴ Կուրգանի շրջանի համանուն քաղաքի դատարանի որոշմամբ՝ «Եհովայի վկաներ» կառույցի գրականությունը ճանաչվել է ծայրահեղական: Խոսքը մասնավորապես «Պահպանեք Ձեզ Աստծո սիրո մեջ» գրքի եւ «Թող Ձեր վրա ազդի Աստծո ոգին, ոչ թե աշխարհի ոգին» գրքույկի մասին է:
Մեկ տարվա դատական պրոցեսի արդյունքում փորձագետները հաստատել են, որ գրքի հեղինակների գաղափարները ծայրահեղական են, հանգեցնում են կրոնական մոլեռանդության եւ «Եհովայի վկաներ» կառույցի անդամ չհանդիսացող մարդկանց հանդեպ ատելության դրսեւորման:
Նշյալ կառույցը Ռուսաստանում բավականին լուրջ խնդիրներ ունի: Դրա գրականությունը պարբերաբար արգելվում է վաճառել դատարանի որոշմամբ, իսկ կառույցի այսպես կոչված «հովիվները» ենթարկվում են քրեական պատասխանատվության՝ հոգեւորսության եւ խաբեության մեղադրանքներով:
Նմանատիպ նյութեր
7863 դիտում
16:59 17-08-2017
Ռուսաստանում վերջնականապես արգելեցին «Եհովայի վկաների գործունեությունը»
1003 դիտում
16:46 07-03-2023
Լրագրողների բելառուսական ասոցիացիան ճանաչվել է ծայրահեղական կազմավորում
1345 դիտում
17:48 23-06-2015
Հնդկաստանի քաղաքներից մեկում սուրբ ծառեր կաճեն
Այս բաժնից
748 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
754 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1156 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել