211652_close_icon

Հնդկաստանի քաղաքներից մեկում սուրբ ծառեր կաճեն

views-count1402 դիտում article-date 17:48 23-06-2015
Հնդկաստանի «Շիվ Սենա» կուսակցության անդամներն առաջարկում են Մումբաի քաղաքը կանաչապատել սուրբ ծառերով: Խոսքը «սուրբ ֆիկուս» եւ «բենյան» ծառատեսակների մասին է, որոնք հինդուիզմի մեջ համարվում են սուրբ ծառեր: Քաղաքական գործիչները հայտարարել են, որ մարդու կողմից առանց այդ էլ խեղված բնության պարագայում անհրաժեշտ է մտածել առաջնահերթ կանաչապատման մասին: Իսկ վերոնշյալ սուրբ ծառերը լավագույնս մաքրում են օդը, նաեւ՝ օգտագործվում բուսաբուժության մեջ: Քաղաքի ղեկավարությունը խոստացել է քննարկել առաջարկը:

Նմանատիպ նյութեր