Հոլանդացի զինվորականը միացել է ԻՊ-ին
Նիդերլանդների ռազմաօդային ուժերի զինծառայողը մեկնել է Սիրիա՝ միանալու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Նիդերլանդների Պաշտպանության նախարարության տվյալներով՝ նա 26-ամյա սերժանտ է, որի անունը չի հրապարակվում: Ավելի վաղ նրան հեռացրել էին ծառայությունից:
Սերժանտը երկրի բանակի առաջին ներկայացուցիչն է, որը ԻՊ-ին է միացել: Այս տարի Նիդերլանդներից ջիհադականներին միացել է 180 քաղաքացի: