ՄԱԿ-ը կոչ է անում Եվրամիությանը մինչև 200 հազար փախստականի ընդունել
ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերրեշը հորդորել է Եվրամիության անդամ պետություններին մինչև 200 հազար փախստականների ապաստանել, ովքեր ժամանել են Աֆղանստանից, Սիրիայից և Իրաքից:
Գուտերրեշի խոսքով՝ ԵՄ-ը պետք է ավելի մեծ հնարավորություններ ընձեռի այն փախստականներին, ովքեր օրինական ճանապարհով են ժամանել Եվրոպա: Նա նաև կոչ է արել մշակել միասնական ռազմավարություն՝ փախստականների հարցով, ինչպես նաև սարքավորումներով հագեցնել Հունգարիայում, Հունաստանում և Իտալիայում փախստականների կենտրոնները:
ՄԱԿ-ի տվյալներով՝ այս տարվա սկզբից մինչ այսօր ԵՄ-ի սահմանները հատել է շուրջ 300 հազար փախստական: Միայն նախորդ ամիս Եվրոպա է ժամանել անօրիանական 107,5 հազար փախստական: