Զելենսկին կոչ է արել Եվրամիությանը՝ անհապաղ ընդունել Ուկրաինային ԵՄ-ի կազմ
Ուկրաինաjի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով կոչ է արել Եվրամիությանը՝ անհապաղ ընդունել Ուկրաինային ԵՄ-ի կազմ։
Interfax-ի փոխանցմամբ՝ տեսաուղերձը Զելենսկին արել է երկուշաբթի առավոտյան։
«Մենք Եվրամիությանն ենք դիմում նոր հատուկ ընթացակարգով Ուկրաինայի անհետաձգելի անդամակցության խնդրանքով»,-հայտարարել է նա՝ ընդգծելով, որ նման որոշումն արդարացի և, ուկրաինացիներն արժանի են դրան։