Սեքսի համար վճարող տղամարդիկ ագրեսիվ են. գիտնականներ
Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես է ազդում տղամարդու վրա թեթեւաբարո աղջիկների հետ շփումը: Նրանց խոսքով՝ մարմնավաճառների ծառայություններից օգտվող տղամարդիկ նրանց հանդեպ խղճահարություն չեն զգում:
Գիտափորձի մասնակից 202 տղամարդկանց կեսն այդ շարքին է դասվել: Նրանք անկեղծացել են, որ «մարմնավաճառները պարզապես ապրանք են, իսկ նրանց հետ սեքսը կարծես սպորտ լինի»:
Մասնագետները նշել են, որ այդ տղամարդիկ հակված են ագրեսիվ պահվածքի եւ բռնության: